Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.03.2009

Բարձրագույն խմբի բոլոր ներկայացուցիչներին շնորհվեցին արտոնագրեր

Այսօր` մարտի 4-ին, կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնա•րման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը, որի ժամանակ կայացվեցին որոշումներ ՀՖՖ այն ակումբների վերաբերյալ, որոնց 1-ին թիմերը պետք է մասնակցեն ՀՀ Բարձրագույն խմբի 2009թ-ի առաջնությանը:
Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ, ՀՖՖ Գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Ղամբարյանը: Ակումբների գործերը կոմիտեի քննությանը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը եւ բաժնի փորձագետները:
Դեկտեմբեր 2008 - փետրվար 2009թթ. ընթացքում ակումբները ՀՖՖ Արտոնագրման բաժին են ներկայացրել իրենց փաստաթղթերը, որոնք վերաբերում են ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Ուղեցույցի ոչ-ֆինանսական չափանիշներին: Դրանց քննության, ինչպես նաեւ տեղում (ակումբներում) անցկացրած ստուգումների հիման վրա` ՀՖՖ Արտոնագրման բաժինը Արտոնագրման կոմիտեի համար նախապատրաստել եւ ներկայացրել էր հաշվետվություններ, որոնք ավելի մանրամասն ներկայացվեցին մարտի 4-ին կայացած նիստի ընթացքում:
Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, համաձայն որի` արտոնագրեր շնորհվեցին Բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր 8 թիմերի մայր-ակումբներին: Դրանք են` «Փյունիկ», «Արարատ», «Գանձասար», «Միկա», «Բանանց», «Ուլիս», «Շիրակ» եւ «Կիլիկիա»: Սա նշանակում է, որ Հայաստանի 2009թ-ի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն բոլոր ակումբներն առանց բացառությունների:
Ինչեւէ, «արտոնագրային» աշխատանքներն այսքանով չեն ավարտվում: Մինչեւ ս.թ. ապրիլի 3-ը ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու հավակնություն ունեցող ակումբները պետք է ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնեն նաեւ իրենց ֆինանսական փաստաթղթերը, որոնց քննության հիման վրա կկայացվի որոշում նրանց` «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի վերաբերյալ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel