Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.03.2009

«Փյունիկ-2»-ը` Վազգեն Սարգսյանի անվան հուշամրցաշարի հաղթող

Մարտի 5-ին հայտնի դարձավ Վազգեն Սարգսյանի անվան հուշամրցաշարի հաղթողի անունը: Եզրափակիչում մրցեցին «Փյունիկ-2» և «Բանանց-2» թիմերը: Հանդիպումն ավարտվեց փյունիկցիների հաղթանակով` 2:1 հաշվով: Առաջին կեսում հաշիվը բացեց «Փյունիկ-2»-ի հարձակվող Էրիկ Պետրոսյանը: Երկրորդում փյունիկցիները զարգացրեցին իրենց հաջողությունը: Գոլի հեղինակն է` Դավիդ Բաղդասարյանը: «Բանանց-2»-ին հանդիպման վերջնամասում հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Հարություն Խաչատրյանը: Պատվավոր մրցանակը չեմպիոնին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը: Հուշամրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Սերգեյ Սմբատյանը («Բանանց-2») , լավագույն պաշտպան` Վլադ Ասլանյան («Բանանց-1»), լավագույն հարձակվող Դավիդ Բաղդասարյան («Փյունիկ-2»), իսկ լավագույն ռմբարկու դարձավ «Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստ Էրիկ Պետրոսյանը (3 գոլ):

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel