Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.03.2009

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆլեմինգ Սերիցլևը

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլևը:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Հայաստանի մինչև 21 տարեկանների նորանշանակ գլխավոր մարզչի կենսագրությունը:

Ֆլեմինգ Սերիցլև
(Ծնվել է 18.02.1947)


Կրթությունը` Ուսուցիչ (սպորտի, անգլերեն և գերմաներեն լեզուների)
Ունի ՈՒԵՖԱ-ի «Պրո» կարգի արտոնագիր, 1981 թվականից Դանիայի ֆուտբոլի ասոցիացիայում անցկացնում է ամենաբարձր կարգի մարզչական դասընթացներ: 1998թ.-ից հադիսանում է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հրահանգիչների փորձախմբի անդամ և ՈՒԵՖԱ-ի մարզչական դասընթացների ինստրուկտոր

Ֆուտբոլիստի կարիերան` 1966-ից 1980 թթ. խաղացել է Դանիայի բարձրագույն խմբի առաջնությունում: «Վեյլե Բոլդկլուբ» ակումբի կազմում երկու անգամ հաղթել է Դանիայի առաջնությունը և երեք անգամ տիրել է Դանիայի Գավաթին: Եղել է թիմի ավագ:

Մարզչական կարիերան. 1981-1985 թթ. Սուպերլիգայի (Բարձրագույն խմբի) «Իկաստ» ակումբի գլխավոր մարզիչ: Հաղթել է Դանիական Լիգայի Գավաթը
1986 թ. Երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կոլդինգ» թիմի գլխավոր մարզիչ
1987-1992 թթ. «Բ 1909», Օդենսե-ի գլխավոր մարզիչ: Թիմին երրորդ դիվիզիոնից դուրս է բերել Սոիպերլիգա (Բարձրագույն խումբ):
1992 – 2000 թթ. Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական և Դանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ
1995 թ. Միջմայրցամաքային Գավաթի (The Intercontinental Cup) հաղթող: Մրցաշարը տեղի է ունեցել Ռիադում: Եզրափակիչում Դանիայի հավաքականն առավելության է հասել Արգենտինայի ընտրանու նկատմամբ` 2:0 հաշվով:
1996 թ. Դանիայի ազգային ընտրանու կազմում մասնակցել է Եվրո 96-ին:
1998 թ. Դանիայի ազգային ընտրանու կազմում մասնակցել է Աշխարհի Գավաթին: Թիմը հասել է մինչև քառորդ եզրափակիչ
2000թ. Դանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2000-ին:
2000 – 2006 թթ. Դանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: «Տաղանդների զարգացման» ծրագրի ղեկավար
2005 թ. Արժանացել է Դանիայում բոլոր մարզաձևերի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին:
2006 թ. Առաջադրվել է Դանիայի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին
2006 թ. Դանիայի երիտասարդական հավաքականը դուրս է բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ
2006-2007 թթ. «Վեյլե Բոլդկլուբ» ակումբի տեխնիկական տնօրեն
2008 թ. Նիգերիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Նասարավա Յունայթեդ» ակումբի տեխնիկական տնօրեն:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel