Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.03.2009

Տարմո Րյուտլին հրապարակեց Էստոնիայի հավաքականի ընդլայնված կազմը

Էստոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռուուտլին հրապարակել է ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի մարտի 28-ին և ապրիլի 1-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության որակավորման փուլի Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին կայանալիք Հայաստան – Էստոնիա մրցավեճը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականի» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին, իսկ ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:

Ստորև ներկայացնում ենք Էստոնիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը`

Դարպասապահներ՝

Միխել Ակսալու («Ֆլորա»)
Արտուր Կոտենկո («Վիկինգ», Նորվեգիա)
Պավել Լոնդակ («Բուդե-Գլիմտ», Նորվեգիա)
Սերգեյ Պարեյկո («Տոմ», Ռուսաստան)։

Պաշտպաններ՝

Ալո Բարենգրուբ («Բուդե-Գլիմտ», Նորվեգիա)
Էնար Յագեր («Ալեսունդ», Նորվեգիա)
Գերտ Կամս («Ֆլորա»)
Ռագնար Կլավան («ԱԶ», Հոլանդիա)
Դմիտրի Կրուգլով («Նեֆթչի», Ադրբեջան)
Ռայո Պիիրոյա («Ֆրեդրիկստադ», Նորվեգիա)
Տավի Րյահն («Էկրանաս», Լիտվա)

Կիսապաշտպաններ՝


Ալեքսանդր Դմիտրիև («Խոնեֆոս», Նորվեգիա)
Տարմո Կինկ («Դյոր», Հունգարիա)
Յոել Լինդպերե («Տրոմսե», Նորվեգիա)
Սանդեր Պուրի («Լևադիա»)
Ատս Պուրյե («Ինտեր», Ֆինլանդիա)
Կոնստանտին Վասիլև («Նաֆտա Լենդավա», Սլովենիա)
Մորտին Վունկ («Ֆլորա»)

Հարձակվողներ՝

Կայմար Սաագ («Սիլկեբորգ», Դանիա)
Սերգեյ Զենև («Կարպատներ», Ուկրաինա)
Կրիստեն Վիիկմյայե («Յենչեպինգ», Շվեդիա)
Վլադիմիր Վոսկոբոյնիկով («Տոռպեդո» Մոսկվա, Ռուսաստան)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel