Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.03.2009

Էստոնիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական բրիգադը

ՀՖՖ մամուլի քարտուղարությունն արդեն տեղեկացրել էր, որ 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիա – Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Անտոն Զամիտը` Մալթայից: Սակայն, վնասվածքի պատճառով Զամիտը չի կարողանա սպասարկել վերոնշյալ հանդիպումը, և ՖԻՖԱ-ն նոր մրցավարական բրիգադ է նշանակել: Այսպիսով, Էստոնիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական բրիգդաը` Սիրիլ Ցիմերմանի գլխավորությամբ: Նրան կօգնեն եզրայիններ Բրունո Ցուրբրուեգը և Ժան-Պոլ Ռեմին: 4-րդ պաշտոնյան է Ժերոմ Լապերյեն:
Հիշեցնենք, որ Էստոնիա – Հայաստան ազգային հավաքականների հանդիպումը տեղի կունենա Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel