Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.04.2009

Էստոնիայի ֆեդերացիայի նախագահը ներողություն խնդրեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունն արդեն տեղեկացրել էր այն միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել մարտի 31-ին` 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի Էստոնիա – Հայաստան խաղի նախօրեին: Հաջորդ օրը որոշ էստոնական լրատվամիջոցներում Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակը թույլ էր տվել իրեն ոչ պարկեշտ արտահայտություններ հայկական պատվիրակության հասցեին, ինչի մասին մեր պաշտոնական կարծիքը մենք արդեն հայտնել ենք: Սակայն, նույն օրը Այվար Պոհլակը պատրաստակամություն էր հայտնել ներողություն խնդրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից և մեր պատվիրակությունից: ՀՖՖ նախագահը համաձայնվել էր ընդունել ներողությունը, սակայն այն պայմանով, որ դա կարվի հրապարակայնորեն և լրատվամիջոցների ներկայությամբ, քանի որ մամուլում հայտնվել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Էստոնիա – Հայատսան հանդիպումից 10-ը րոպե առաջ լրատվամիջոցների մոտ 30 ներկայացուցչի ներկայությամբ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտնեց իր ներողությունը Ռուբեն Հայրապետյանին, ցանկություն հայտնելով հետագայում ևս պահպանել ջերմ հարաբերությունները, ինչը ընդունվեց ՀՖՖ նախագահի կողմից:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel