Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.04.2009

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը պարտվեց Իրանում

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ապրիլի 27-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընկերական խաղում ուժերը չափեց Իրանի մինչև 16 տարեկանների ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով` տանտերերի հաղթանակով: Հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց փյունիկցի Արսեն Փիլոյանը: Քիչ անց իրանցիներին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը, սակայն առաջին կեսի միջնամասում (27-րդ րոպե) Փիլոյանը խփեց իր երկրորդ գոլն ու կրկին առաջ մղեց Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանուն: Իրանցիները կշեռքի նժարները կարողացան թեքել իրենց կողմը միայն հանդիպման վերջնամասում` արդյունքի հասնելով 83-րդ և 90+4-րդ րոպեներին: Նշենք, որ յուրաքանչյուր խաղակեսը նախնական պայմանավորվածության համաձայն տևել է ոչ թե 40, ինչպես ընդունված է այս տարիքային սահմանափակմամբ խաղերում, այլ 45 րոպե:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հայաստանի և Իրանի մինչև 16 տարեկանների ընտրանիները կրկին կմրցեն ընկերական հանդիպման շրջանակներում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel