Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.04.2009

ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը Հայաստանում

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ՈՒԵՖԱ-ի «Հեթ-թրիկ» ծրագրի մենեջեր Ժոզեֆ Կլիմանը: Այցի նպատակն էր ծանոթանալ Ավան թաղամասում կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոն, մանկապատանեկան մարզադպրոց-ինտերնատի շինարարական, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վերանորոգման-վերակառուցման աշխատանքներին: Ժոզեֆ Կլիմանը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ: Հանդիպման գլխավոր նպատակն էր ակումբների`ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրվող Համերաշխության վճարների ստացման և նպատակային ծախսման խնդրի քննարկումը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel