Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.04.2009

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ոչ ոքի խաղաց Իրանում

Ապրիլի 29-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ընկերական խաղում հանդիպեց Իրանի մինչև 16 տարեկանների ընտրանու հետ: Մրցավեճն ավարտվեց ոչ ոքի` 3:3 հաշվով: Մեր թիմը շատ ակտիվ սկսեց հանդիպումն ու արդեն 1-ին րոպեին բացեց հաշիվը: Աչքի ընկավ «Բանանցի» հարձակվող Արարատ Եգանյանը: 5 րոպե անց տանտերերին հաջողվեց հավասարացնել հաշիվը: 14-րդ րոպեին Հայաստանի հավաականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ փյունիկցի հարձակվող Արսեն Փիլոյանը: Երկրորդ կեսի 7-րդ րոպեին Փիլոյանը հաշիվը դարձրեց 3:1: Այնուամենայնիվ, մեր տղաները չկարողացան հաղթանակ տանել այս խաղում` երկու ամպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը 59-րդ և 68-րդ րոպեներին:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին նույն թիմերն արդեն մրցել էին ընկերական հանդիպման շրջանակներում: Այդ ժամանակ իրանցիները հաղթել էին 3:2 հաշվով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel