Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.05.2009

Գավաթի եզրափակչի գլխավոր մրցավարն է Պաոլո Դոնդարինին

Ինչպես հայտնի է, 2009 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի է ունենալու «Հանրապետական» մարզադաշտում մայիսի 9-ին ժամը 20:00-ին: Պատվավոր մրցանակի համար կպայքարեն Երևանի «Բանանցն» ու «Փյունիկը»: Հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական բրիգադը` ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ: Նրան կօգնեն եզրայիններ Մասիմիլիանո Գրիլին և Լուկա Չիանկարիոնին:
Նշենք որ, նորանկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի Գավաթի եզրափակիչ հանդիպումը կսպասարկի ՖԻՖԱ-ի մրցավարական բրիգադը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel