Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.05.2009

ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի սեմինար ՀՖՖ-ում

2007 թվականի մայիսի 30-ին և 31-ին Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի 57-րդ կոնգրեսը որոշեց ստեղծել տրանսֆերների համաձայնեցման /համադրման/ համակարգ` որպես ՖԻՖԱ-ի «Հանուն խաղի» հատուկ հանձնաժողովի աշխատանքի բաղկացուցիչ տարր:
Տրանսֆերների համադրման համակարգի նպատակն է` մի կողմից ապահովել, որ ֆուտբոլային ղեկավար մարմինները մանրամասն տեղեկություն ունենան բոլոր տրանսֆերներից, և մյուս կողմից մեծացնել անհատական տրանսֆերների թափանցիկությունը, որն իր հերթին կբարելավի ամբողջ տրանսֆերային համակարգի ճշտությունը և հաստատուն ու սահմանված կարգը:

ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգը նախատեսված է օգտագործել միայն միջազգային տրանսֆերների շրջանակներում` ներառելով միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների: Համակարգի հիմքում ընկած հիմնական սկզբունքն այն է, որ միջազգային տեղափոխության մեջ ներգրավված ակումբներն իրարից անկախ տրանսֆերներին վերաբերող ինֆորմացիան մուտքագրեն ինտերնետային հատուկ համակարգ:

Այդ կապակցությամբ մայիսի 4-ից 5-ը ՀՖՖ շտաբ-բնակարանում ՖԻՖԱ-ի կողմից անցկացվեց համապատասխան սեմինար, որին մասնակցեցին ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի ՀՖՖ պատասխանատուներ Սաթենիկ Ամիրանյանը և Նաիրա Աբրահամյանը, ինչպես նաև Հայաստանի առաջնության Բարձրագույն և առաջին խմբերի ակումբների` վերոնշյալ ծրագրի պատասանատուները: ՖԻՖԱ-ի կողմից սեմինարի պատասխանատուներն էին Սոնյա Գուզելան և Ամորի դե Բրույժնը: Առաջին օրն անցկացվեց սեմինարի տեսական մասը, որին հաջորդեց արդեն գործնականը և մասնակիցները սկսեցին օգտվել այդ ինտերնետային հատուկ համակարգից` մուտքագրլեով մտացածին տրանսֆերներ: Նախապես բոլոր մասնակիցներին տրամադրվել էր ՖԻՖԱ-ի կողմից ուղարկված գաղտնապահության համաձայնագիր` համադրման համակարգի շրջանակներում տեղեկատվություն չհրապարակելու վերաբերյալ, որը ստորագրվում էր ակումբի` տվյալ ծրագրի պատասխանատուի կողմից, ինչը ենթադրում է, որ ակումբների գործունեությունը տվյալ համակարգի շրջանակներում ենթակա չէ հրապարակման: Երկրորդ օրն արդեն ակումբները համակարգ մուտքագրեցին վերջին երկու տարիների ընթացքում իրենց կողմից կատարած բոլոր միջազգային տրանսֆերային գործարքների տվյալները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel