Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.05.2009

Տեղի ունեցավ Արտոնագրման կոմիտեի նիստը

Այսօր` մայիսի 11-ին, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նիստերի փոքր դահլիճում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՈՒԵՖԱ-ի 2009/2010թթ-երի մրցաշրջանի ակումբային մրցաշարերին մասնակցելու հավակնող ակումբների արտոնագրերի հարցերը:
Հիշեցնենք, որ ի տարբերություն “ազգային” արտոնագրման գործընթացի, որին մասնակցեցին եւ արտոնագրերի արժանացան ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը հանդես եկող բոլոր թիմերի մայր-ակումբները, այս մեկին մասնակցեցին միայն “Փյունիկ”, “Արարատ”, “Գանձասար”, “Միկա” եւ “Բանանց ֆուտբոլային ակումբները, որոնք ՀՖՖ Արտոնագրման բաժնի քննությանը ներկայացրեցին ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Ուղեցույցի (Տարբերակ 3.0) ֆինանսական չափանիշին վերաբերող համապատասխան փաստաթղթեր:
Արտոնագրման կոմիտեի նիստը վարում էր ՀՖՖ Գործադիր տնօրենի տեղակալ, Արտոնագրման կոմիտեի նախագահ Արմեն Ղամբարյանը: Նիստին ներկա էին կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մանուկյանը եւ անդամներ Մարինա Թաշչյանը, Խաչիկ Դանիելյանը եւ Հակոբ Համբարձումյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին բաժնի պետ Առնո Սարգսյանը, տեղակալ Արթուր Ազարյանը եւ բաժնի փորձագետները:
Նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի ներկայացուցիչները տրամադրեցին լրացուցիչ պարզաբանումներ Արտոնանագրման կոմիտեին նախապես տրամադրած հաշվետվության վերաբերյալ:
Արդյունքում կոմիտեն միաձայն որոշեց.
  -շնորհել արտոնագրեր “Փյունիկ”, “Գանձասար”, “Միկա” եւ “Բանանց” ֆուտբոլային ակումբներին
  -հաշվի առնելով ստուգումների ընթացքում հայտնաբերված զգալի թերությունները` մերժել “Արարատ” ֆուտբոլային ակումբի արտոնագիրը
“Արարատ” ՖԱ-ն արդեն իսկ տեղեկացված է վերը նշված որոշումը բողոքարկելու իրավունքի եւ ընթացակարգի վերաբերյալ: Բողոքարկման դեպքում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման բողոքարկման կոմիտեի (Բողոքարկման մարմնի) նիստը կկայանա ս.թ. մայիսի 26-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel