Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.05.2009

Կանանց միջազգային ընկերական մրցաշար. Էստոնիա - Հայաստան 3:0

Մայիսի 12-ին Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ կանանց միջազգային ընկերական մրցաշարի առաջին հանդիպումը: Հայաստանի կանանց ազգային հավաքականն ուժերը չափեց Էստոնիայի կանանց ազգային ընտրանու հետ: Առաջին կեսում խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում: Երկու թիմերն էլ արդյունքի հասնելու հնարավորություններ ունեին, սակայն մինչև ընդմիջում հավաքականներից և ոչ մեկին հաշիվը բացել այդպես էլ չհաջողվեց: Այնուամենայնիվ, երկրորդ կեսի միջնամասում Էստոնիային հաջողվեց առաջ անցնել. իր հնարավորությունն օգտագործեց Անաստասիա Մորկովկինան: Քիչ անց հյուրերը կրկնապատկեցին հաշիվը: 11-մետրանոցը հստակ իրացրեց Մորկովկինան` խփելով խաղում իր երկրորդ գոլը: Հանդիպման ավարտից 6 րոպե առաջ Էստոնիայի ընտրանուն հաջողվեց նաև երրորդ գնդակն ուղարկել մեր թիմի դարպասը: Այս անգամ աչքի ընկավ Սիգնի Աարնան: Մրցաշարի առաջին խաղում Հայաստանը կրեց պարտություն 0:3 հաշվով: Մայիսի 14-ին ուժերը կչափեն Ղազախստանի և Էստոնիայի հավաքականները, իսկ մրցաշարի վերջին խաղում, որը կկայանա մայիսի 16-ին, կմրցեն Հայաստանն ու Ղազախստանը: Երկու խաղերն էլ տեղի կունենան Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: Հանդիպումները կսկվեն ժամը 16:00-ին:

Էստոնիա - Հայաստան 3:0

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Կարոլինա Ռադզիկ-Յոհան (Լեհաստան)
Գոլերը` Անաստասիա Մորկովկինա, 71, Անաստասիա Մորկովկինա, 74-11մ, Սիգնի Աարնա, 84

Էստոնիա` Էլիս Մեետուա, Կաիդի Յեկիմովա (Էնելի Վալս, 83), Կատրին Լոո (Լիիս Պելլո, 87), Անաստասիա Մորկովկինա, Կայրե Պալմարու (Կաիրի Հիմանեն, 85), Անետ Պաուլուս, Հելերի Սաար, Ալյոնա Սասովա (Գեյտ Պրանտս, 89), Իննա Զլիդնիս (Հանալիս Յաադլա, 34), Մարգարիտա Զերնասիկովա (Սիգնի Աարնա, 28), Քեթի Օունպու:

Հայաստան` Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Արմինե Խաչատրյան, Սյուզաննա Սայադյան, Մարինե Կարապետյան (Հռիփսիմե Եփրեմյան, 70), Լուսինե Հովհաննիսյան (Էլեոնորա Դավթյան, 61), Քրիստինե Մանգասարյան, Լիլիթ Կարապետյան (Քրիստինե Հակոբյան, 65), Վարդինե Խանզադյան, Մարիամ Ստեփանյան:

Զգուշացում` Մարիամ Ստեփանյան, 76

Խաղից հետո.

Սամվել Ադամյան, Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել մրցակցին հաղթանակի կապակցությամբ: Մենք վատ հանդես եկանք: Միգուցե պատճառներից մեկն այն էր, որ մեր թիմի մի քանի խաղացող հանդիպման նախօրեին իրենց վատառողջ էին զգում: Բացի այդ, մեզ չհաջողվեց այս մրցաշարին ներգրավել մեր երկու առանցքային խաղացողներին` Քրիստինե Ալեքսանյանին ու Գայանե Կոստանյանին, ովքեր հանդես են գալիս Լիբանանում: Մենք Էստոնիայի հավաքականի հետ հանդիպել էինք մի քանի ամիս առաջ Մակեդոնիայում կայացած նմանատիպ մրցաշարի շրջանակներում և հաղթել էինք նրանց: Այժմ Էստոնիան ունի նոր գլխավոր մարզիչ և ես կարող եմ փաստել, որ բավական որակյալ աշխատանք է կատարվել այդ ժամանակահատվածում: Ամեն դեպքում մենք պատրաստվելու ենք գալիք հանդիպմանը` միայն հաղթանակի ակնկալիքով:

Կեյտ Բոանաս, Էստոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին` ընդունելության և կատարած աշխատանքի համար: Ինչ վերաբերում է խաղին, ապա կասեմ, որ երկրորդ կեսում մենք հեշտությամբ հասանք հաջողության, ինչը մի փոքր անակնկալ էր ինձ համար, քանզի առաջին կեսում դաշտում հավասար պայքար էր ընթանում և երկու թիմերն էլ արդյունքի հասնելու հնարավորություններ ունեին: Կարծում եմ, նմանատիպ մրցաշարերը նպաստում են կանանց ֆուտբոլի զարգացմանը, և այս երևույթը ողջունելի է:

Մանրամասն կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel