Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.05.2009

Կանանց միջազգային ընկերական մրցաշար. Ղազախստան – Էստոնիա 1:2

Մայիսի 14-ին տեղի ունեցավ կանանց միջազգային ընկերական մրցաշարի երկրորդ խաղային օրվա հանդիպումը: Էստոնիայի հավաքականը, որն առաջին խաղում հաղթել էր Հայաստանի ընտրանուն, մրցեց Ղազախստանի հավաքականի հետ: Հավասար պայքարում անցած խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Էստոնիայի հավաքականի: Առաջին խաղակեսում օգտվելով դարպասապահի սխալից` հաշիվը բացեց Բեգաիմ Կիրգիզբաևան: 7 րոպե անց հեռահար հարվածով աչքի ընկավ Անաստասիա Մորկովկինան` խփելով երրորդ գնդակն այս մրցաշարում: Երկրորդ խաղակեսում Էստոնիայի հավաքականին հաջողվեց խփել հաղթական գնդակը: Կատրին Լոոն մեն մենակ դուրս գալով դարպասապահի հետ` խաբս տվեց նրան և ուղարկեց գնդակն անպաշտպան դարպասը:
Հաղթանակ տանելով 2:1 հաշվով` Էստոնիայի հավաքականն ապահովեց առաջին տեղը կանանց միջազգային ընկերական մրցաշարում:
Մրցաշարի երրորդ խաղային օրը կմրցեն Հայաստանի և Ղազախստանի ընտրանիները: Հանդիպումը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում ժամը 16:00-ին:

Ղազախստան – Էստոնիա 2:1

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար`
Էլենի Կիրիու (Հունաստան)
Գոլերը` Բեգաիմ Կիրգիզբաևա, 21, Անաստասիա Մորկովկինա, 28, Կատրին Լոո, 77

Ղազախստան` Իրինա Սարատովցևվա, Եկատերինա Կրասյուկովա, Բեգաիմ Կիրգիզբաևա, Կրիստինա Ստոլպովսկայա (Ֆատիմա Իդիատուլինա, 33), Մարիա Յալովա, Եկատերինա Յալովա, Վերոնիկա Մաքսիմենկո (Նադեժդա Ալյակինա, 46), Սաուլե Կարիբաևա, Նատալիա Իվանովա, Այգերիմ Բիսեմբաևա, Ելենա Պոպովա (Մադինա Ժանատաևա, 44):

Էստոնիա` Էլիս Մեետուա, Սիգնի Աարնա (Հաննալիս Յաադլա, 88), Կաիդի Եկիմովա, Կատրին Լոո, Անաստասիա Մորկովկինա, Կայրե Պալմարու (Ալյոնա Սասովա, 74), Անետե Պաուլուս, Գեյտ Պրանտս, Հելերի Սաար, Իննա Զլիդնիս, Քետի Օունպուու (Էնելի Վալս, 90+2):

Զգուշացումներ` Իրինա Սարատովցևա 59, Նատալյա Իվանովա, 66

Խաղից հետո

Կեյտ Բոանաս, Էստոնիայի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Իհարկե, ես շատ հպարտ եմ և ուրախ, որ մեր թիմը կարողացավ հաղթող ճանաչվել այս մրցաշարում: Վերջին ամիսներին մենք լավ աշխատանք ենք կատարել, ինչի ապացույցը եղավ այն խաղը, որը մենք ցուցադրեցինք Հայաստանում: Համեմատելով Ղազախստանի և Հայաստանի ընտրանիներին` կարծում եմ, որ ղազախներն այս պահին ավելի լավ են ֆիզիկապես պատրաստված: Բայց Հայաստանի հավաքականը հանգստանալու ավելի երկար ժամանակ ունի, և կարծում եմ կարող է պայքարել ղազախների հետ: Ինչ վերաբերում է մրցաշարի կազմակերպմանը, ապա այն ֆանտաստիկ է: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, բոլորն անչափ հյուրասեր էին, խաղադաշտերից էլ եմ տպավորված: Հույս ունեմ, որ մենք շուտով կվերադառնանք Հայաստան, քանզի ես արդեն ծրագրավորել եմ մեր մոտակա ուսումնա-մարզական հավաքներից մեկն անցկացնել հենց այս երկրում:

Բորիս Եմելին,.Ղազախստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հավասար պայքար էր, շատ դինամիկ: Էստոնիայի հավաքականը շատ լավ տպավորություն գործեց: Վերջին անգամ մենք նրանց հանդիպել էինք երեք տարի առաջ, և այս ժամանակահատվածում նրանք ահռելի աշխատանք են կատարել: Էստոնիան իր կազմում ունի ընդգծված առաջատար` Անաստասիա Մորկովկինան, ով միայնակ կարող է վճռել այս կամ այն դրվագի ելքը: Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման տեսագրությունը ես դիտել եմ, և կարող եմ ասել, որ թիմը վատ տպավորություն չի թողնում: Իհարկե, էստոնացիները շատ ավելի արագ են խաղում, բայց Հայաստանի հավաքականի խաղացողները տեխնիկապես ավելի լավ են պատրաստված: Կազմում չկա առաջատար, ինչպես էստոնացիների մոտ:
Անդրադառնալով մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը` ցանկանում եմ նշել, որ այն բարձր մակարդակի է, ինչի համար ես ևս մեմ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներից:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel