Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.05.2009

Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպման գլխավոր մրցավարն է` Կրիստոֆ Վիրանը

Հունիսի 9-ին ժամը 20:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի Հայաստան – Թուրքիա հանդիպումը կսպասարկի Բելգիայի մրցավարական բրիգադը` Կրիստոֆ Վիրանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Տոմ Դենսն ու Իվ Դե Նեվը: 4-րդ պաշտոնյան է Ժան-Բապտիստ Բուլտինկը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկված է Եվրո 2011-ի ընտրական 2-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Թուրքիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Վրաստանի և Էստոնիայի երիտասարդական հավաքականները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel