Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.05.2009

Տեղի ունեցավ Արտոնագրման բողոքարկման կոմիտեի նիստը

Այսօր` մայիսի 26-ին, ՀՖՖ նիստերի փոքր դահլիճում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման բողոքարկման կոմիտեի (Բողոքարկման մարմնի) նիստը, որը քննարկեց «Արարատ» ՖԱ-ի ս.թ. մայիսի 13-ի բողոքարկումը` ուղղված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կողմից ս.թ. մայիսի 11-ին կայացրած որոշման, ըստ որի` մերժվեց «Արարատ» ՖԱ-ի արտոնագիրը:

Նիստին ներկա էին.

• Կոմիտեից` Արայիկ Մանուկյան (նախագահ), Նելլի Ստեփանյան (տեղակալ) եւ անդամներ Վահագն Դավթյան, Ռոբերտ Սարիբեկյան, Սենիկ Կարա-Պողոսյան ու Մուշեղ Նիկոյան

• ՀՖՖ Արտոնագրման բաժնից` Առնո Սարգսյան (բաժնի պետ), Արթուր Ազարյան (տեղակալ), Տիգրան Իսրաելյան (ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատու), Գագիկ Ռեչելյան (ֆինանսական հարցերով փորձագետ), Գեւորգ Պապիկյան (ֆինանսական հարցերով փորձագետի տեղակալ), Լուսինե Բակումյան (իրավական հարցերով փորձագետ)

• «Արարատ» ՖԱ-ից` Արթուր Կարապետյան (արտոնագրման հարցերով պատասխանատու), Թագուհի Հովհաննիսյան (հաշվապահ), Գեւորգ Չաիմիշյան (ակումբի փաստաբան)

• «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերությունից` Արթուր Կիրակոսյան:

Մանրակրկիտ ուսումնասիրելով ՀՖՖ Արտոնագրման բաժնի փորձագետների, «Արարատ» ՖԱ-ի, «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերության ներկայացուցչի կողմից տրամադրված փաստարկներն ու հակափաստարկները, ինչպես նաեւ Արտոնագրման կոմիտեի որոշման հիմնավորվածությունը` ՀՖՖ ԱԲԿ-ն միաձայն որոշեց ուժի մեջ թողնել ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի կողմից ս.թ. մայիսի 11-ին կայացրած որոշումը «Արարատ» ՖԱ -ի արտոնագրի մերժման վերաբերյալ:

Որպես դրա հիմք հանդիսացան հետեւյալ հանգամանքները.

• ակումբը չի կատարել իր աուդիտորների եւ ՀՖՖ Արտոնագրման բաժնի փորձագետների կողմից մատնանշված անհրաժեշտ բարեփոխումները մինչեւ ՀՖՖ ակումնբերի արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի նիստը (11 մայիսի 2009թ.);

• ս.թ. մայիսի 11-ին «Արարատ» ՖԱ-ի կողմից ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացրած փաստաթղթերը կրել են բացառապես հետագա բարեփոխումներ իրականացնելու ակումբի մտադրության մասին դեկլարացիա, որն ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի ակումբների արտոնագրման համակարգի Ուղեցույցի պահանջներով չի կարող որակվել որպես կատարված փաստ;

• ս.թ. մայիսի 13-ին ներկայացված բողոքարկման մեջ «Արարատ» ՖԱ-ի ղեկավարությունն իր լիովին համաձայնությունն է հայտնել Արտոնագրման կոմիտեի ս.թ. մայիսի 11-ի որոշման հետ` ճանաչելով դրա հիմնավորվածությունը, որն ըստ ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի ակումբների արտոնագրման համակարգի Ուղեցույցի չափանիշների` չի կարող որակվել որպես ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեին որոշման դեմ ուղղված բողոք;

• համաձայն ՀՖՖ Արտոնագրման բաժնի ֆինանական փորձագետների, անկախ աուդիտորական ընկերության ներկայացուցչի եզրակացությունների, ինչպես նաեւ ակումբի կողմից մայիսի 26-ի նիստի ընթացքում ներկայացրած փաստաթղթերի` ակումբի ֆինանսական առողջացման եւ ֆինանսական տեսանկյունից կայունության հարցը լուծված չէ, քանզի անհրաժեշտ եռափուլ գործընթացը դեռեւս ընթացքում է եւ ավարտված չէ:

Հիշեցնենք, որ ՀՖՖ ԱԲԿ-ի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Սա նշանակում է, որ ՈՒԵՖԱ-ի 2009/2010թթ-երի մրցաշրջանի ակումբային մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն «Փյունիկը» (Չեմպիոնների Լիգա), «Գանձասարը», «Բանանցը» եւ «Միկան» (Եվրոպայի Լիգա): Ընդ որում, Կապանի թիմը կսկսի իր ելույթները որակավորման 2-րդ փուլից:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel