Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.05.2009

Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Հունիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա 2011 թվականի ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27 ու Մաշտոցի 20 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 500 դրամ
- արևելյան տրիբունա` 1000 դրամ
- արևմտյան տրիբունա` 2000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 093 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 հեռախոսահամարներով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel