Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.05.2009

Ակումբներին շնորհվեցին եվրագավաթների մասնակցության արտոնագրերը

Մայիսի 29-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա» ակումբներին շնորհվեցին եվրագավաթների մասնակցության արտոնագրերը: Այս արտոնագրերը իրավունք են տալիս վերը նշված ակումբների առաջին թիմերին մասնակցելու 2009/10 թվականների մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին:
Արտոնագրերը և եվրագավաթներին մասնակցող ակումբների համար նախատեսված մրցաշարային փաթեթներն ակումբների ներկայացուցիչներին շնորհեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ով նախ շնորհավորեց ակումբներին եվրագավաթների ուղեգիր ձեռք բերելու կապակցությամբ, իսկ այնուհետև նշեց, որ ՀՖՖ-ն պատրաստ է աջակցելու և խորհրդատվություն տալու բոլոր ակումբներին նախապատրաստական գործընթացում և մրցաշարերին իրենց մասնակցության ամբողջ ընթացքում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայում Հայաստանը ներկայացնելու է «Փյունիկը», որը մեկնարկելու է մրցաշարին որակավորման երկրորդ փուլից: Եվրոպայի Լիգայում Հայաստանը կներկայացնի երեք ակումբ` «Գանձասարը» որակավորման երկրորդ, իսկ «Բանանցն» ու «Միկան»` որակավորման առաջին փուլերից:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel