Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.06.2009

ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանի ուղերձը հայ երկրպագուին

Հարգելի ֆուտբոլասերներ,

Ինչպես հայտնի է, հունիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա մրցավեճը:
Ճակատագրի հեգնանքով մոտավորապես վերջին մեկ տարվա ընթացքում մենք արդեն 5-րդ անգամ հանդիպում ենք Թուրքիայի հետ տարբեր տարիքային հավաքականների մակարդակով:
Մեր երիտասարդական հավաքականն անցած տարի ապացուցեց, որ ի զորու է հավասար պայքար մղել ուժեղ մրցակցի հետ և նույնիսկ հաղթանակ տանել նրա նկատմամբ: Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականում այժմ սերնդափոխություն է, այդուհանդերձ, մեր թիմի անդամները բավական փորձառու են, և ես վստահ եմ, որ կարող են հաջող հանդես գալ այս ընտրական փուլում:
Այստեղ ես շատ եմ կարևորում երկրպագուի բուռն աջակցությունը, ով կարող է 12-րդ խաղացողի դերը ստանձնել գալիք հանդիպմանը: Համոզված եմ, որ Ձեր օգնությամբ և տղաների մեծ նվիրվածության շնորհիվ մենք կարող ենք հասնել հաղթանակի: Ուստի, կո′չ եմ անում բոլորին միասնաբար աջակցել Հայաստանի երիտասարդական հավաքականին:
Հաջողություն եմ մաղթում բոլորիս:
Ցանկանում եմ բարեհաջող ելույթ և հետագա հաղթանակներ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel