Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.06.2009

Հայաստանի Մ 21 տարեկանների ընտրանին վաղը կմեկնի Շվեյցարիա

Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունիսի 5-ին և 9-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Շվեյցարիայի և Թուրքիայի ընտրանիների հետ հանդիպումներին: Հունիսի 3-ին մեր հավաքականն անցկացրեց իր վերջին մարզումը «Հանրապետական» մարզադաշտում Շվեյցարիա մեկնելուց առաջ: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները: Մինչ այդ կայացած ժողովի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը հայտարարել էր թիմի ավագի անունը: Այս պատվավոր դերը կկատարի Հենրիխ Մխիթարյանը: Հունիսի 4-ին Երևանի ժամանակով 09:15-ին Հայաստանի երիտասարդական ընտրանին կմեկնի Ցյուրիխ, որտեղից էլ կուղևորվի Վիլ քաղաք: Հիշեցնենք, որ Շվեյցարիա – Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Վիլ քաղաքի «Բերգհոլց» մարզադաշտում Երևանի ժամանակով 23:00-ին: Հայաստանի Մ 21 տարեկանների ընտրանու կազմում Շվեյցարիա չեն ուղևորվի կիսապաշտպաններ Հիրաչ Յագանը («Ստանդարտ», Բելգիա), Մասիս Ոսկանյանը («Բրյուգե», Բելգիա) և Երևանի «Բանանցի» հարձակվող Հրանտ Գևորգյանը:

Հայաստանի հավաքականի կազմը, որը հունիսի 4-ին կուղևորվի Շվեյցարիա

Դարպասապահներ`

Գևորգ Պրազյան («Արարատ»)
Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`

Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)
Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)
Արտակ Անդրիկյան («Փյունիկ»)
Արտակ Յեդիգարյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ`

Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»)
Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Սարգիս Կարապետյան («Բանանց»)
Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»)
Լևոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)
Արտակ Դաշյան («Բանանց»)

Հարձակվողներ`

Միհրան Մանասյան («Փյունիկ»)
Հովհաննես Գոհարյան («ԲԱՏԵ», Բելառուս)
Գևորգ Ղազարյան («Փյունիկ»)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel