Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.06.2009

Տեղի ունեցավ 2009/10 թթ. մրցաշրջանի եվրագավաթների որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը

Հունիսի 22-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին ու երկրորդ փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին կմերկարկի որակավորման երկրորդ փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի Խորվաթիայի ներկայացուցիչ Զագրեբի «Դինամոն»:
Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 14/15-ին, իսկ պատասխանները` 21/22-ին:
Եվրոպայի Լիգայում Հայաստանը կներկայացնի երեք ակումբ` «Գանձասարը», «Բանանցը» և «Միկան»: «Բանանցն» ու «Միկան» կմեկնարկեն Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլից, իսկ «Գանձասարը»` երկրորդից: «Բանանցը» կհանդիպի բոսնիական «Շիրոկի Բրիեգ» թիմին, իսկ «Միկան» կմրցի Շվեդիայի ներկայացուցիչ «Հելսինգբորգի» հետ: «Գանձասարի» մրցակիցը կլինի հոլանդական «ՆԱԿ Բրեդա» ակումբը: «Շիրոկի Բրիեգ» - «Բանանց» զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի ավստրիական «Շտուրմի», իսկ «Հելսինգբորգ» - «Միկա» զույգի հաղթողը` «Լիսբուրն» (Հյուսիսային Իռլանդիա) - «Զեստաֆոնի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ:
Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 2-ին, պատասխանները` հուլիսի 9–ին, իսկ որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները` հուլիսի 16-ին, պատասխանները` հուլիսի 23-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel