Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.07.2009

Տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը

Հուլիսի 17-ին շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում «Փյունիկ» - «Դինամո» Զագրեբ զույգի հաղթողը կհանդիպի «Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բոհեմիանս» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 28-29-ին և օգոստոսի 4-5-ին:
Եվրոպայի Լիգայի խաղարկությունում «ՆԱԿ Բրեդա» - «Գանձասար» զույգի հաղթողը կհանդիպի «Յուվենես Դոգանա» (Սան Մարինո) - «Պոլոնիա» (Լեհաստան) զույգի հաղթողի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 30-ին և օգոստոսի 6-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel