Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.07.2009

«Փյունիկը» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից

Հուլիսի 21-ին Երևանի «Փյունիկը» անցկացրեց Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումը: «Մաքսիմիր» մարզադաշտում երկրի չեմպիոնը հյուրընկալվեց Զագրեբի «Դինամոյին» և պարտվեց 0:3 հաշվով, դուրս մնալով Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը ավարտվել էր ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Ակտիվորեն սկսելով հանդիպումը, «Փյունիկի» ֆուտբոլիստները չկարողացան արագ գոլի հեղինակ դառնալ, թեև հնարավորություններ ունեին գրավելու մրցակցի դարպասը: Իսկ «Դինամոյի» ֆուտբոլիստները հմտորեն օգտագործեցին իրենց գոլային պահերը և դուրս եկան Չեմպիոնների Լիգայի երրորդ որակավորման փուլ:

ԴԻՆԱՄՈ Զ.-ՓՅՈՒՆԻԿ 3:0 (1:0)
Զագրեբ, «Մաքսիմիր» մարզադաշտ

Գոլերը` Մարիո Մանջուկիչ, 30, Միլան Բադել, 61, Դեյան Լովրեն, 66
Մրցավար` Դուարտե Գոմիշ (Պորտուգալիա)

ԴԻՆԱՄՈ` Տոմիսլավ Բուտինա, Դեյան Լովրեն, Էտտո, Կառլոս Սանտոս դե Խեսուս, Միլան Բադել, Մարիո Մանջուկիչ, Իվիցա Վրդոլյակ, Իգոր Բիշչան, Պեդրո Մորալես (Իվան Տոմեչակ, 79), Դիմիտրիոս Պապադոպուլոս (Միրոսլավ Սլեպիչկա, 82), Մաթիաս Չագո (Խորխե Կրուս Կամպոս, 75)

Պահեստայիններ` Իվան Կևալա, Լուիս Իբանյես, Անդրեյ Կրամարիչ, Տոմիսլավ Բարբարիչ

Գլխավոր մարզիչ` Կրունոսլավ Յուրչիչ

ՓՅՈՒՆԻԿ` Էդվարդ Հովհաննիսյան, Սարգիս Հովսեփյան, Կարեն Վ. Խաչատրյան, Վահագն Մինասյան, Էմանուել Մբոլա, Արթուր Եդիգարյան (Արթուր Յուսպաշյան, 72), Գեւորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, Էդգար Մալաքյան, Նորայր Սահակյան (Արտակ Եդիգարյան, 66), Մարկոս Պինեյրո Պիզելի

Պահեստայիններ` Գրիգոր Մելիքսեթյան, Միհրան Մանասյան, Ալբերտ Թադևոսյան, Արտակ Անդրիկյան, Արտակ Ալեքսանյան

Գլխավոր մարզիչ`
Վարդան Մինասյան

Զգուշացումներ`
Խորխե Կրուս Կամպոս, 36, Իգոր Բիշչան, 83, Էտտո, 86

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel