Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.07.2009

Հայ մրցավարները հանձնեցին ֆիզպատրաստվածության քննություն

Հուլիսի 22-ին Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցավ մրցավարաների ֆիզպատրաստվածության քննություն, որն անցկացրեց ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ` ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Գժեգոժ Կժոսեկը: Տեստավորումն անցան Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները և օգնականները, ինչպես նաև կին մրցավարները: Տեստավորումը բաղկացած էր 25-րոպեանոց նախավարժանքից, 6x40մ առագավազքից և 20x150մ վազքատարածության հաղթահարումից:
Պ-ն Կժոսեկը իր գոհունակությունը հայտնեց հայ մրցավարների ցույց տված արդյունքներից, ընդգծելով դա իր ամփոփիչ խոսքում`
«Սրանք ՈՒԵՖԱ-ի ժամանակակից չափանիշներին համապատասխան տեստեր են և այն անձինք, ովքեր զբաղվում են մրցավարությամբ պետք է անցնեն դրանք հեշտությամբ: Ես կարող եմ ասել որ գրեթե բոլորը հաղթահարեցին այդ տեստը: Պետք է գիտակցել, որ ֆիզիկական պատրաստվածությունը պետք է պահպանել և բարելավել ամբողջ մրցաշրջանի ընթացքում և այդ դեպքում որևէ խնդիր չի լինի այս տեստերը հանձնելու համար»:
Ավելացնենք, որ ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նոր ծրագրի պահանջներով, այսուհետ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները նոր ծրագրի շրջանակներում պարբերաբար կայցելեն ՈՒԵՖԱ-ի անդամ երկրներ, այդ թվում նաև Հայաստան:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel