Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.07.2009

«Գանձասարը» հրաժեշտ տվեց Եվրոպայի Լիգայի խաղարկությանը

Հուլիսի 23-ին Կապանի «Գանձասարը» անցկացրեց Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումը հոլանդական «ՆԱԿ Բրեդայի» հետ: Ինչպես և մեկ շաբաթ առաջ մեր թիմը պարտություն կրեց, այս անգամ 0:2 հաշվով: Օգտվելով դաշտի տերերի պաշտպանների սխալներից, հոլանդացիները դեռ առաջին խաղակեսում երկու անգամ գրավեցին «Գանձասարի» դարպասը և պահպանեցին իրենց առավելությունը մինչ հանդիպման ավարտը: Պարտվելով ընդհանուր 0:8 հաշվով, «Գանձասարը» հրաժեշտ տվեց Եվրոպայի Լիգայի խաղարկությանը:


ԳԱՆՁԱՍԱՐ-ՆԱԿ ԲՐԵԴԱ 0:2 (0:2)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար` Սայմոն Լի Էվանս (Ուելս)
Գոլերը` Անտոնի Լուրլինգ, 14, Էդվին դե Գրաֆ, 34

ԳԱՆՁԱՍԱՐ` Լեւան Բուբուտեիշվիլի, Արմեն Տատինցյան, Կարեն Զաքարյան, Վալերի Ալեքսանյան, Արա Խաչատրյան, Արտաշես Անտոնյան, Միխեիլ Սիմոնյան (Աղվան Հայրապետյան, 55), Վահե Դավթյան, Դավիդ Խանիշվիլի, Վիրգին Մարշավելա (Զազա Սախոկիա, 62), Արսեն Ավետիսյան (Հայրապետ Ավագյան, 73)

Պահեստայիններ` Արթուր Ավագյան, Անդրանիկ Սարգսյան, Բենիամին Մանուչարյան

Գլխավոր մարզիչ` Սլավա Գաբրիելյան

ՆԱԿ ԲՐԵԴԱ` Յելե տեն Ռուվելար, Պատրիկ Ցվանսվիկ, Թիմ Գիլիսեն (Կես Կվակման, 53), Էդվին դե Գրաֆ (Մարտին Ռեուզեր, 71), Անտոնի Լուրլինգ, Չաբա Ֆեհեր, Մեթյու Ամոա, Էլերի Կաիրո, Ռոբերտ Սխիլդեր, Թայրոն Լորան, Ֆեռնե Սնոյլ (Դոնի Գորտեր, 61)

Պահեստայիններ` Ջիմի վան Ֆեսեմ, Էդինյո Պատինամա, Ալի Բենոմար, Թիմ Հոֆստեդե

Գլխավոր մարզիչ` Ռոբերտ Մաասկանտ

Զգուշացումներ` Արա Խաչատրյան, 21, Կեես Կվակման, 55, Զազա Սախոկիա, 76

Հեռացում` Արա Խաչատրյան, 90+2

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel