Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.07.2009

Հայտարարություն

ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ դառնալու ցանկացողները, ովքեր պատրաստ կլինեն սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություն, պետք է մինչև 2009 թվականի սեպտեմբերի 2-ը (ներառյալ) ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր (դիմում ՀՖՖ գործադիր տնօրեն Ա. Մինասյանի անունով և ինքնակենսագրական/CV) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա:

Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է`

- ՖԻՖԱ-ի կանոնադրությունը, որը հաստատվել է 2008 թվականի մայիսի 30-ին Սիդնեյի կոնգրեսում:
- ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգերը` հաստատված 2008 թվականի մայիսի 30-ին Սիդնեյի կոնգրեսում:
- Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման ՖԻՖԱ-ի կանոնակարգերը, 2008 թվականի հրատարակում, որը ներառում է հավելվածներ (1-ից 6-ը)
- ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների կանոնակարգերը, 2008 թվականի հրատարակում, որը ներառում է հավելվածներ (1-ը, 2-ը և 3-ը)
- Ֆուտբոլիստների կարգավիճակի և վեճերի լուծման պալատի ընթացակարգերը կարգավորող կանոնները, 2008 թվականի հրատարակում:
- ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգը, 2009 թվականի հրատարակում,
Առաջին գլուխ, առաջին մաս, 1-ից 6-ը կետերը և երկրորդ գլուխ, ութերորդ մաս
- Հետևյալ շրջաբերականներն ու այլ հավելվածներն ինչպիսիք են`
-N 792 Համաձայնեցված միջազգային հանդիպումների խաղացանկը,
-N 1125 ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների փոփոխված (վերանայված) կանոնակարգերը,
-N 1130 Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման ՖԻՖԱ-ի փոփոխված (վերանայված) կանոնակարգերը, 2008 թվականի հրատարակում,
-N 1147 Ազգային հավաքականներում հանդես գալու հնարավորություն
ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգը, հոդված 15-18,
-N 1148 Ֆուտբոլիստների կարգավիճակի և վեճերի լուծման պալատի ընթացակարգերը կարգավորող փոփոխված (վերանայված) կանոնները,
-N 1160 ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների փոփոխված (վերանայված) կանոնակարգերը
-N 1185. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման ՖԻՖԱ-ի կանոնակարգերը

Վերը նշված նյութերը կարող եք ներբեռնել ՖԻՖԱ-ի պաշտոնական վեբ-կայքից (www.fifa.com)
Քննությունը կներառի նաև հարցեր ՀՖՖ-ի կանոնադրությունից և կանոնակարգերից, որոնք կարող եք ստանալ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel