Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.07.2009

Մ 19 տարեկանների հավաքականը 4:2 հաշվով առավելության հասավ Մ 17 տարեկանների ընտրանու նկատմամբ

Հուլիսի 27-ին Երևանի «Փյունիկ» մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
Մրցավեճն ավարտվեց 4:2 հաշվով` Հայաստանի Մ 19 տարեկանների ընտրանու հաղթանակով: Հաշիվը 24-րդ րոպեին բացեցին Մ 19 տարեկանների ֆուտբոլիստները. արդյունքի հասավ Վահե Ղասաբօղլյանը: 4 րոպե անց Ժորիկ Ստեփանյանը կրկնապատկեց հաշիվը: 32-րդ րոպեին Ալբերտ Հովակիմյանը խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ 38-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանը զարգացրեց իր թիմի հաջողությունը` հաշիվը դարձնելով 4:0: Մ 17 հավաքականի տղաները դեռ առաջին կեսում կարողացան մեկ պատասխան գնդակ խփել. 11-մետրանոցից աչքի ընկավ Հովհաննես Միրանյանը: Երկրորդ կեսում գրանցվեց ընդամենը մեկ գոլ, որը հեղինակեց Մ 17 տարեկանների ընտրանու ֆուտբոլիստ Արմեն Ավագյանը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` 4:2 հաշվով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel