Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.07.2009

Սեմինար` «Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ» ծրագրի շրջանակներում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես նաև CCPA (Cross Culture Project Association) Միջմշակութային Ծրագրերի Ասոցիացիան համատեղ ուժերով հուլիսի 24-ից 30-ը մարզչական սեմինարներ են անցկացրել «Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ» ծրագրի շրջանակներում:

Սեմինարն անցկացրել են ՀՖՖ հրահանգիչները: Սեմինարին մասնակցել է 180 անձ, որոնց մեծ մասը մարզադպրոցների մարզիչներ կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ են: Այն բաղկացած է եղել երկու փուլից: Առաջինը` հուլիսի 24-ից 27-ը, իսկ երկրորդը` հուլիսի 27-ից 30-ը:

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերի 15 մարզադպրոցներին բաժանվել է մարզագույք:

Ստորև ներկայացնում ենք այն մարզադպրոցների ցանկը, որտեղ բաժանվել է վերոնշյալ գույքը`

Երևան` Էրեբունու և Ֆուրման Աբրահամյանի անվան մարզադպրոցներ
Լոռու մարզ` Թումանյանի և Ախթալայի մարզադպրոցներ
Գեղարքունիկի մարզ` Մարտունու և Վարդենիսի մարզադպրոցներ
Արագածոտնի մարզ` Ապարանի մարզադպրոց
Կոտայքի մարզ` Հրազդանի մարզադպրոց
Վայոց Ձորի մարզ` Եղեգնաձորի մարզադպրոց
Շիրակի մարզ` Գյումրիի և Արթիկի մարզադպրոցներ
Տավուշի մարզ` Բերդավանի մարզադպրոց
Սյունիքի մարզ` Մեղրիի մարզադպրոց
Արարատի մարզ` Սուրենավանի մարզադպրոց
Արմավիրի մարզ` «ՍԻՍ Կիլիկիա» ֆուտբոլային ակումբ:

        

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel