Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.08.2009

Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն օգոստոսի 12-ին կայանալիք Մոլդովայի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ Հայաստան – Մոլդովա ընկերական խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին:



Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը`


Դարպասապահներ`

Գևորգ Կասպարով («Ուլիս»)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Վահագն Մինասյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադևոսյան («Միկա»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Դավիթ Գրիգորյան («Ուլիս»)
Հիրաչ Յագան («Ստանդարտ» Բելգիա)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)

Հարձակվողներ`


Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ Իսրայել)
Մարկոս Պիզելի («Փյունիկ»)
Հովհաննես Գոհարյան («ԲԱՏԵ» Բելառուս)

Ռուսական «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեջքի վնասվածքի պատճառով բաց կթողնի այս հանդիպումը, իսկ Ռումինիայի «Տիմիշոարա» թիմում հանդես եկող Արման և Արտավազդ Քարամյանները հրաժարվել են մասնակցել այս խաղին` հերթական անգամ պատճառաբանելով վիզայի խնդիրը:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի մարզումների ծրագիրը`


09.08.09 19։00-ին մարզում «Փյունիկ» մարզադպրոց
10.08.09 10։00-ին մարզում «Փյունիկ» մարզադպրոց
             19։00-ին մարզում «Փյունիկ» մարզադպրոց
11.08.09 19։00-ին մարզում «Փյունիկ» մարզադպրոց

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel