Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.08.2009

Հայաստան – Բոսնիա հանդիպումը կսպասարկի Հոլանդիայի մրցավարական բրիգադը

Սեպտեմբերի 5-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա հանդիպումը կսպասարկի Հոլանդիայի մրցավարական բրիգադը` Էրիկ Բրամհարի գլխավորությամբ: Նրան կօգնեն Պատրիկ Գերիտսենը և Անտոնիուս Լոբերը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Ռիխարդ Լիսվելդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է 2010 թ. Աշխարհի Գավաթի ընտրական փուլի 5-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Էստոնիայի ընտրանիները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel