Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.08.2009

Հայաստան – Մոլդովա ազգային հավաքականների ընկերական հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Օգոստոսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Մոլդովա ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Ռաֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 500 դրամ
- արևելյան տրիբունա` 1000 դրամ
- արևմտյան տրիբունա` 2000 դրամ

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 55 22 10 հեռախոսահամարներով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel