Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.08.2009

Վիկտոր Կոմլյոնոկը չի մասնակցի Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը

Ինչպես հայտնի է, օգոստոսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը կչափի Մոլդովայի ընտրանու հետ: Մոլդովական պատվիրակությունն արդեն ժամանել է Երևան և հանգրվանել է «Մերիոթ» հյուրանոցում: Մոլդովայի ազգային հավաքականն այսօր ժամը 19:00-ին փակ մարզում կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում:
Ինչպես տեղեկացրեց Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վիկտոր Դագին, Երևան չի ժամանել ուկրաինական «Օբոլոնի» կիսապաշտպան Վիկտոր Կոմլյոնոկը, ով վնասվածք է ստացել Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ վերջին տուրի հանդիպման ժամանակ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel