Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.08.2009

Սեմինար պարապմունքներ` «Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» ծրագրի շրջանակներում

2009 թվականի հունիսի 22-ից 25-ը Վրաստանի Չակվի քաղաքում կազմակերպված հրահանգիչների սեմինարներով մեկնարկեց «Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» ծրագիրը, որի աշխատանքներին իրենց ակտիվ և արդյունավետ մասնակցությամբ աչքի ընկան ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնի (բաժնի պետ` Մարինա Թաշչյան) հրահանգիչները:

Հայաստանի ֆուտբոլի զարգացման և վերջին տարիներին կատարված աշխատանքների բազմակողմանի մեկնաբանությամբ դասախոսություն կարդած մ.գ.թ., դոցենտ, ՀՖՖ հրահանգիչ Սամսոն Հակոբյանը:

Սեմինարի մասնակիցներին հատկապես հետաքրքրեցին ՀՖՖ կողմից կատարված լայնածավալ աշխատանքները, ֆուտբոլը հանրապետության հանրակրթական դպրոցներում ներառելու հարցը: Քննարկումները «Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» ծրագրի կենտրոնական գրասենյակի ղեկավարության, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի պատվիրակությունների կողմից արժանացան բարձր գնահատկանի:

Հայաստանում «Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» ծրագրի կազմակերպման և անցկացման պլանավորման գործընթացով սկսվեց երկրորդ փուլը: ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժինը ս.թ. հուլիսի 24-ից 30-ը երկու փուլով Հանքավանում անցկացրեց «Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» ծրագրի մարզիչների սեմինար պարապմունքներ: Պարապմունքներին մասնակցեցին հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի 12 դպրոցներ: Իսկ 3 դպրոցի մազրիչների դասընթացները կազմակերպվեցին և անցկացվեցին տեղում:

Սեմինարների տեսական և գործնական պարապմունքների համակողմանի մատուցումն իրագործեցին ՀՖՖ հրահանգիչները:

Տեսական պարապմունքներին կիրառվեց ուսուցման` խմբերում բանավեճի, կլոր սեղանի քննարկումների, կարծիքների փոխանակման, եզրահանգումների մատուցման նոր մեթոդիկա, որի արդյունավետությունն ակնհայտ էր:

Դպրոցներին գույքով և հանդերձանքով ապահովելուց հետո` օգոստոսի 3-ից, սկսվեց ծրագրի երրորդ փուլը, որը բաղկացած է երեք մասից:


1-ին մաս 03.08.09-07.08.09
Արարատի մարզ` Սուրենավանի մարզադպրոց
Արմավիրի մարզ` «ՍԻՍ Կիլիկիա »ՖԱ
Տավուշի մարզ` Բերդավանի մարզադպրոց
Լոռու մարզ` Ախթալայի, Թումանյանի մարզադպրոցներ

2-րդ մաս 10.08.09- 14.08.09
Շիրակի մարզ` Արթիկի, Գյումրիի մարզադպրոցներ
Արագածոտնի մարզ` Ապարանի մարզադպրոց
Վայոց Ձորի մարզ` Եղեգնաձորի մարզադպրոց

3-րդ մաս 17.08.09-21.08.09
Կոտայքի մարզ` Հրազդանի մարզադպրոց
Գեղարքունիքի մարզ` Մարտունիի, Վարդենիսի մարզադպրոցներ
Երևան` Էրեբունի մարզադպրոց, «Ֆուրման» ՖԱ
Սյունիքի մարզ` Մեղրիի մարզադպրոց

Օգոստոսի 3-ից սկսվեց «Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» ծրագրի անցկացման գործընթացը: Մինչ օրս անցկացված դպրոցներում (Սուրենավան, «ՍԻՍ Կիլիկիա» ՖԱ, Բերդավան, Ախթալա, Թումանյան, Արթիկ, Գյումրի) ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժինը և հրահանգիչներն արձանագրեցին, որ բոլոր դպրոցները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել ծրագրի իրականացմանը, նրանում մասնակից դարձնելով տեղական ինքնակառավարման մարմիններին, հանրակրթական դպրոցների կոլեկտիվներին և, որ շատ կարևոր է, մեծ քանակով ծնողների:

Ուշագրավ է մինչ օրս կայացած դպրոցներում ընդգրկված աղջիկների քանակը, որը կազմում է մասնակից երեխաների 35-ից 40 տոկոսը:

Ծրագրի երրորդ փուլը շարունակվում է մինչև ս.թ. օգոստոսի 21-ը, սակայն այն շարունակական է լինելու ողջ տարվա ընթացքում:

     

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel