Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.08.2009

«Էրեբունին» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009/10 թթ. մրցաշրջանի գլխավոր փուլ

Օգոստոսի 22-ին կայացան ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009/10 թթ. մրցաշրջանի նախնական փուլի F խմբի վերջին տուրի հանդիպումները: Առաջինը ուժերը չափեցին Երևանի «Էրեբունին» և իսլանդական «Հվոտ» թիմերը: Արմեն Գյուլամբարյանի 5 գնդակը, Քոսայանի գոլը և Հաֆստեինսոնի ինքնագոլը վստահ հաղթանակ պարգևեցին Հայաստանի չեմպիոնին 7:0 հաշվով:
Երկրորդ խաղում իսրայելական «ԱՍԱ» թիմը 6:3 հաշվով հաղթեց «Օլլ Սթարզ» թիմին:
Այսպիսով, «Էրեբունին» և «ԱՍԱ»-ն վաստակեցին 7-ական միավոր: Շնորհիվ խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությանը, հաջորդ` գլխավոր փուլ դուրս եկավ «Էրեբունին»:
Գլխավոր փուլի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 4-ը: «Էրեբունին» հանդես կգա 6-րդ խմբում, որտեղ մեր չեմպիոնի մրցակիցները կլինեն տանտերերը` ռումինական «Դևա» թիմը, ինչպես նաև վրացական «Իբերիա 2003»-ը և հոլանդական «Մարլենը»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel