Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.08.2009

Վերկոտերենը հրապարակեց Բելգիայի հավաքականի կազմը

Բելգիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի հանդիպումներին:
Հիշեցնենք, որ Բելգիայի ընտրանին սեպտեմբերի 5-ին Լա Կորունիայում ուժերը կչափի Իսպանիայի հավաքականի, իսկ սեպտեմբերի 9-ին Երևանում կմրցի Հայաստանի ընտրանու հետ: Հայաստան – Բելգիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 21:00-ին:

Ստորև ներկայացնում ենք Բելգիայի ազգային հավաքականի ընդլայնված կազմը`

Դարպասապահներ`

Ժան-Ֆրանսուա Ժիյե («Բարի», Իտալիա)
Իվ Մա-Կալամբայ («Հայբերնիան», Շոտլանդիա)
Սիլվիո Պրոտո («Անդերլեխտ»)
Ստեյն Ստեյնեն («Բրյուգե»)

Պաշտպաններ`

Տոբի Ալդերվեյրելդ («Այաքս», Հոլանդիա)
Ռիտչի Դե Լայետ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)
Օլիվյե Դեշախտ («Անդերլեխտ»)
Նիկոլաս Լոմբերտս («Զենիթ», Ռուսաստան)
Սեբաստիեն Պոկոնյոլի (ԱԶ, Հոլանդիա)
Տիմի Սիմոնս («ՊՍՎ», Հոլանդիա)
Գիլ Սվերտս (ԱԶ, Հոլանդիա)
Դանիել Վան Բյույտեն («Բավարիա», Գերմանիա)
Յելե Վան Դամ («Անդերլեխտ»)
Անտոնի Վանդեն Բորե («Պորթսմուտ», Անգլիա)
Տոմաս Ֆերմալեն («Արսենալ», Անգլիա)

Կիսապաշտպաններ`

Ստիվեն Դեֆուր («Ստանդարտ»)
Մարուան Ֆելաինի («Էվերթոն», Անգլիա)
Էդեն Հազարդ («Լիլ», Ֆրանսիա)
Մարտեն Մարտենս (ԱԶ, Հոլանդիա)
Յան Վերտոնգեն («Այաքս», Հոլանդիա)

Հարձակվողներ`

Իգոր Դե Կամարգո («Ստանդարտ»)
Մուսա Դեմբելե (ԱԶ, Հոլանդիա)
Տոմ Դե Սուտեր («Անդերլեխտ»)
Ռոլանդ Լամա («Լը Ման», Ֆրանսիա)
Կևին Միրալյաս («Սենտ-Էտյեն», Ֆրանսիա)
Էմիլ Մպենզա («Սիոն», Շվեյցարիա)
Ուեսլի Սոնկ («Բրյուգե»)
Բյորն Վլեմինկս («ՆԵԿ Նեյմեգեն», Հոլանդիա)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel