Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.08.2009

Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերի 5-ին և 9-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Բոսնիայի և Հերցեգովինայի և Բելգիայի հավաքականների հետ հանդիպումներին: Հայաստանի ազգային ընտրանին սեպտեմբերի 1-ից 8-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կացնակցնի «Փյունիկ» մարզադաշտում:
Հայաստան – Բոսնիայի և Հերցեգովինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երևանի ժամանակով 20:00-ին: Այս խաղը կսպասարկի Հոլանդիայի մրցավարական բրիգադը` Էրիկ Բրամհարի գլխավորությամբ:
Իսկ Հայաստան – Բելգիա հավաքականների խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում Երևանի ժամանակով 21:00-ին: Այս մրցավեճը կսպասարկի Մակեդոնիայի մրցավարական բրիգադը` Ալեքսանդար Ստավրևի գլխավորությամբ:


Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը.


Դարպասապահներ`

Գևորգ Կասպարով («Ուլիս»)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)
Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`

Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Վահագն Մինասյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադևոսյան («Միկա»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Դավիթ Գրիգորյան («Ուլիս»)
Կարեն Ալեքսանյան («Ուլիս»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոառա», Ռումինիա)
Արտակ Գրիգորյան («Արարատ»)

Հարձակվողներ`

Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Արման Քարամյան («Տիմիշոառա», Ռումինիա)

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի մարզումների ծրագիրը`

01.09.09 18:00 մարզում «Փյունիկ» մարզադաշտ
02.09.09 10:30 մարզում «Փյունիկ» մարզադաշտ
                 18:00 մարզում «Փյունիկ» մարզադաշտ
03.09.09 18:00 մարզում «Փյունիկ» մարզադաշտ
04.09.09 18:00 մարզում «Փյունիկ» մարզադաշտ
06.09.09 11:00 մարզում «Փյունիկ» մարզադաշտ
07.09.09 19:00 մարզում «Փյունիկ» մարզադաշտ
08.09.09 18:00 մարզում «Փյունիկ» մարզադաշտ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel