Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.08.2009

Հայաստան – Շվեյցարիա երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Սեպտեմբերի 4-ին Երևանի «Միկա» մարզադաշտում ժամը 17:00-ին տեղի կունենա 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Շվեյցարիա հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Ռաֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում, իսկ սեպտեմբերի 4-ին տոմսերի վաճառք կիրականացվի նաև «Միկա» մարզադաշտի տարածքում:

Տոմսերի արժեքն է`

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 500 դրամ
- արևելյան և արևմտյան տրիբունաներ` 1000 դրամ


Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 հեռախոսահամարներով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel