Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.10.2009

«Էրեբունին» երկրորդ պարտությունը կրեց Ռումինիայում

Հոկտեմբերի 2-ին Երևանի «Էրեբունին» անցկացրեց իր երկրորդ հանդիպումն ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009/10 թթ. մրցաշրջանի հիմնական փուլի 6-րդ խմբի շրջանակներում: Երևանցիները հանդիպեցին ռումինական «Դևա» թիմի հետ և պարտվեցին 1:9 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գրիգոր Կապուկրանյանը: Տանտերերի կազմում երկուական անգամ աչքի ընկան Գերմանն ու Ալ-Իոանին, մեկական գոլ խփեցին Լուպուն, Մատեին, Մալոմֆալեանը, Սոտիրկան և Պրադո:
Խմբի մյուս հանդիպումը ավարտվեց «Իբերիա 2003» թիմի 2:0 հաշվով հաղթանակով հոլանդական «Մարլենի» նկատմամբ:
Վերջին հանդիպումը «Էրեբունին» կանցկացնի հոկտեմբերի 4-ին «Մարլենի» հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel