Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.10.2009

«Էրեբունին» պարտվեց հոլանդական «Մարլեն» թիմին

Հոկտեմբերի 4-ին Երևանի «Էրեբունին» անցկացրեց իր վերջին հանդիպումն ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009/10 թթ. մրցաշրջանի հիմնական փուլի 6-րդ խմբի շրջանակներում: Երևանցիները հանդիպեցին հոլանդական «Մարլեն» թիմի հետ և պարտվեցին 0:9 հաշվով: «Մարլենի» կազմում երեք գոլի հեղինակ դարձավ դե Զվարտը, երկուական անգամ աչքի ընկան Հուսմանն ու Մոլկարալը, մեկական գոլ խփեցին Տիսը և Կոսենը:
Խմբի մյուս հանդիպումը ավարտվեց «Դևա» թիմի 5:3 հաշվով հաղթանակով վրացական «Իբերիա-2003»-ի նկատմամբ:
Այս խմբից էլիտ ռաունդի ուղեգրեր ձեռք բերեցին «Մարլենը» և «Իբերիա-2003»-ը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel