Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.10.2009

2010թ. Աշխարհի Գավաթ. Թուրքիա – Հայաստան 2:0

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց վերջին հանդիպումը 2010թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում: Հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպեց Թուրքիայի հավաքականի հետ: Երկրպագուների բուռն աջակցության ուղեկցությամբ տանտերերը հաղթանակ տարան 2:0 հաշվով: Դեռ առաջին խաղակեսում թուրք ֆուտբոլիստներին երկու անգամ հաջողվեց գրավել Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: 16-րդ րոպեին Հալիլ Ալթինթոփը գլխի հարվածով բացեց հաշիվը: 12 րոպե անց Սերվետ Չետինը տուգանային հրապարակի մատույցներից անկասելի հարված կատարեց դարպասի վերին աջ անկյունը: 33-րդ րոպեին Թուրքիայի հավաքականը մնաց 10 հոգով: Երկրորդ դեղին քարտը ստանալու համար դաշտից հեռացվեց Գյուլսելամը:
Երկրորդ կեսն անցավ հավասար պայքարում և հիշատակման արժանի է երկու դրվագ. Մարկոսի հարվածը, որից հետո պաշտպանը գնդակը հանեց դարպասի գծից և Արդա Թուրանի հուժկու հարվածը, որից հետո գնդակը կպավ հորիզոնական դարպասաձողին:
Հայաստանի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով: 2010թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական խմբում մեր ընտրանին հանգրվանեց վերջին` վեցերորդ տեղում, վաստակելով 4 միավոր, գնդակների տարբերությունը 6-22:

ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 2:0 (2:0)
Բուրսա, «Աթաթուրք» մարզադաշտ
Մրցավար`
Մարտին Հանսոն (Շվեդիա)
Գոլերը` Հալիլ Ալթինթոփ, 16, Չետին, 28

ԹՈՒՐՔԻԱ` Վոլկան Դեմիրել (Ռուշտու Ռեջբեր, 90+1), Սերվետ Չետին, Ջեյհուն Գյուլսելամ, Էմրե Բելոզօղլու, Համիթ Ալթինթոփ (Կազիմ Կազիմ, 83), Գյոքհան Գյոնուլ, Հալիլ Ալթինթոփ, Թունջայ Շանլի (Իբրահիմ Կաշ, 46), Իսմայիլ Կոյաբասի, Արդա Թուրան, Այհան Աքման

ՀԱՅԱՍՏԱՆ` Ռոման Բերեզովսկի, Կառլեն Մկրտչյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Արարատ Առաքելյան (Մարկոս, 58), Աղվան Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արտավազդ Քարամյան, Արման Քարամյան (Էդուարդ Կակոսյան, 77), Հովհաննես Գոհարյան (Սամվել Մելքոնյան, 46)

Զգուացումներ` Ջեյհուն Գյուլսելամ (3), Արդա Թուրան (25), Հովհաննես Գոհարյան (25), Ջեյհուն Գյուլսելամ (33), Արման Քարամյան (67), Հրայր Մկոյան (68), Էմրե Բելողօղլու (90)

Հեռացում` Ջեյհուն Գյուլսելամ (33)

Խաղից հետո

Վարդան Մինասյան, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

«Շնորհավորում եմ Թուրքիայի հավաքականին հաղթանակի առթիվ: Բարձրակարգ հավաքական է, և զարմանալի է որ դուրս չի եկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Մենք սպասում էինք որ խաղը դժվար կլինի և այդպես էլ եղավ: Պետք է նաև նշեմ որ երկրպագուները շատ հզոր աջակցություն ցուցաբերեցին իրենց թիմին:
Վերջում ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային լավ ընդունելության համար»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel