Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.10.2009

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2009 թ hոկտեմբերի 16-ից սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2009 թվականի հոկտեմբերի 24-ին կայանալիք Հայաստան – Իտալիա և հոկտեմբերի 28-ին կայանալիք Հայաստան – Սլովենիա 2011 թվականի կանանց Աշխարհի Գավաթի ընտրական փուլի հանդիպումների լուսաբանման համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. հոկտեմբերի 16-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Իտալիա և Հայաստան – Սլովենիա 2011 թվականի կանանց Աշխարհի Գավաթի ընտրական փուլի հանդիպումները լուսաբանելու համար:

Հավատարմագրերը տրվելու են միայն վերը նշված հանդիպումների համար:

Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` կնքված եւ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, որտեղ նշված է հավատարմագրվողի անունը, ազգանունը, հայրանունը և պաշտոնը:

Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում իրենց հավատարմագրի պատճենը։

Ոչ մարզական թերթերից, ամսագրերից, գործակալություններից, ռադիոընկերություններից, հեռուստաընկերություններից կարող է հավատարմագրվել միայն 1 /մեկ/ լրագրող։

Մարզական թերթերը, ամսագրերը, գործակալությունները, ռադիոընկերությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լրագրող։

Ֆուտբոլային թերթերը, ամսագրերը, գործակալությունները (հայկական ֆուտբոլին նվիրված նյութերը 40 տոկոսից ավելին) ‎‎‎կարող են հավատարմագրել 3 /երեք/ լրագրող։ ‎

Ֆոտոգործակալությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լուսանկարիչ։

Բացառությամբ մարզական ուղղվածության լրատվամիջոցների, մյուս ԶԼՄ-ները ՀՖՖ մամուլի քարտուղարություն պետք է ներկայացնեն նաեւ իրենց կողմից ‎հայկական ֆուտբոլի լուսաբանումը հավաստող հրապարակումներ, հաղորդումներ, լուսանկարներ:

Փաստաթղթերը պետք է ՀՖՖ ներկայացնել մինչեւ 2009 թ. հոկտեմբերի 21-ը (ներառյալ)

Ուշացումով եւ թերի ներկայացված փաստաթղթերով հավատարմագրում չի իրականացվի

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel