Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.10.2009

Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնություն. Իսպանիա – Հայաստան 21:0

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը հանդիպեց Իսպանիայի ընտրանու հետ Սերբիայում անցկացվող Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր աղջիկները պարտվեցին 0:21 հաշվով: 6-ական գոլի հեղինակ դարձան Լասարոն և դե Էրեդիան, երեք գնդակ իր հաշվին գրանցեց Հերնանը, 2-ական անգամ աչքի ընկան Գարսիան և Խիլին, Գուտիերեսն ու Սեգուրան խփեցին մեկական գնդակ:
Խմբի երկրորդ հանդիպումը` Սերբիա-Ռուսաստան ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1 հաշվով:
Վերջին հանդիպումը Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 29-ին` Սերբիայի հավաքականի հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel