Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.10.2009

Սլովենիայի կանանց հավաքականը պատրաստվում է Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը

Հոկտեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզդաշտում Հայաստանի կանանց ազգային հավաքականը կանցկացնի իր հերթական հանդիպումը 2011թ. կանանց Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանու մրցակիցը կլինի Սլովենիայի կանանց ազգային հավաքականը: Հոկտեմբերի 26-ին Սլովենիայի պատվիրակությունը ժամանեց Երևան և հանգրվանել է «Անի Պլազա» հյուրանոցում: Այսօր, հոկտեմբերի 27-ին, թիմը մարզում է անցկացրել «Հանրապետական» մարզադաշտում:
Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տանյա Լեկիչը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների`

Դարպասապահներ

Լուչիա Մորի
Սոնյա Չևնիկ

Պաշտպաններ

Անդրեա Նիկլ
Մանյա Բենակ
Ալյոնա Միլկովիչ
Ադրիանա Բոգոլին
Ինես Շպելիչ

Կիսապաշտպաններ

Մատեյա Զվեր
Անյա Միլենկովիչ
Կսենիա Պովհ
Պոլոնկա Գովեկ
Տյաշա Տիբո
Անա Գոլոբ
Անյա Լևաչիչ
Ուրսկա Ժգանեց

Հարձակվողներ

Տանյա Վրաբել
Ֆատա Սալկունիչ
Նատալիա Գոլոբ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel