Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.10.2009

2011թ. կանանց Աշխարհի գավաթ. Հայաստան – Սլովենիա 1:5

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը անցկարեց իր երրորդ հանդիպումը 2011թ. կանանց Աշխարհի գավաթի խմբային մրցաշարի շրջանակներում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր թիմը ընդունեց Սլովենիայի ընտրանուն: Ի տարբերություն Իտալիայի հավաքականի հետ հանդիպմանը, մեր թիմը շատ ակտիվ անցկացրեց խաղը և մի քանի անգամ կարող էր հասնել արդյունքի, սակայն վերջին դիպուկ հարվածին գործը չէր հասնում: Սլովենուհիները, իրենց հերթին, հստակ իրացրեցին իրենց ընձեռնված հնարավորությունները և հինգ անգամ ստիպեցին Աննա Կարապետյանին գնդակը հանել դարպասից: Մեր հավաքականի միակ գոլի հեղինակ դարձավ Քրիստինե Մանգասարյանը, ով դիպուկ հարվածով իրացրեց 11-մետրանոցը:
Հայաստանի կանանց ազգային հավաքականը պարտվեց 1:5 հաշվով և զբաղեցնում է խմբում վերջին տեղը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԼՈՎԵՆԻԱ 1:5 (0:2)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Նատալյա Ալեկսախինա (Ուկրաինա)
Գոլերը` Քրիստինե Մանգասարյան, 74-11մ; Անյա Միլենկովիչ, 25, Տյաշա Տիբո, 41, Մատեյա Զվեր, 54, 75, Տանյա Վրաբել, 63

ՀԱՅԱՍՏԱՆ` Աննա Կարապետյան, Սյուզաննա Սայադյան, Մարինե Կարապետյան (Սոնա Շահինյան, 86), Լիլիթ Կարապետյան, Վարդինե Խանզատյան, Արմինե Խաչատրյան (Քրիստինե Հակոբյան, 66), Քրիստինե Մանգասարյան, Լուսինե Հովհաննիսյան, Էլեոնորա Դավթյան (Անի Ղուկասյան, 57), Քրիստինե Ալեքսանյան, Գայանե Կոստանյան

Պահեստայիններ` Թագուհի Գրիգորյան, Մարիամ Ստեփանյան, Ալիսա Խաչատրյան, Հասմիկ Երեմյան

Գլխավոր մարզիչ` Սամվել Ադամյան

ՍԿՈՎԵՆԻԱ` Լուչիա Մորի, Կսենիա Պովհ, Մանյա Բենակ, Մատեյա Զվեր, Տյաշա Տիբո (Ադրիանա Բոգոլին, 84), Տանյա Վրաբել, Ֆատա Սալկունիչ, Պոլոնա Գովեկ (Նատալիա Գոլուբ, 68), Անյա Միլենկովիչ, Ալյոնա Միլկովիչ (Ուրսկա Ժգանեց, 46), Ինես Շպելիչ

Պահեստայիններ` Սոնյա Չևնիկ, Անյա Լևաչիչ, Անա Գոլոբ

Գլխավոր մարզիչ` Տանյա Լեկիչ

Զգուշացումներ` Էլեոնորա Դավթյան, 43, Վարդինե Խանզատյան, 53, Լուսինե Հովհաննիսյան, 86

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel