Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.11.2009

2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստան - Էստոնիա 1:1

Նոյեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացրեց իր հերթական հանդիպումը 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի շրջանակներում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին ընդունել էր Էստոնիայի հավաքականին: Առաջին խաղակեսի 24-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն անհատական անցումով դուրս եկավ հարվածային դիրք և հեռահար հարվածով գրավեց Ստանիսլավ Պեդոկի դարպասը: Հանդիպման վերջին րոպեին հյուրերը, անկյունայինի խաղարկումիվ հեոտ, հավասարեցրին հաշիվը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԷՍՏՈՆԻԱ 1:1 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Իգոր Եգորով (Ռուսաստան)
Գոլերը` Հենրիխ Մխիթարյան, 24; Արտյոմ Արտյունին, 90+2

ՀԱՅԱՍՏԱՆ`
Էդվարդ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Արտաշես Առաքելյան, Արթուր Յուսպաշյան, Լևոն Հայրապետյան, Մասիս Ոսկանյան (Արտակ Ալեքսանյան, 46), Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան (Էդգար Մալաքյան, 72), Հիրաչ Յագան, Հենրիխ Մխիթարյան, Ալբերտ Թադևոսյան (Գևորգ Բադալյան, 84)

Պահեստայիններ`
Արմեն Ֆիշյան, Արտակ Դաշյան, Արտակ Անդրիկյան, Գրիշա Խաչատրյան

Գլխավոր մարզիչ` Ֆլեմինգ Սերիցլև

ԷՍՏՈՆԻԱ` Ստանիսլավ Պեդոկ, Անդրեյ Վեյս (Կեն Կալաստե, 30), Տայո Տենիստե, Իգոր Մորոզով (Տանել Վոտի, 64), Արտյոմ Արտյունին, Էյնո Պուրի, Սանդեր Պուրի, Սիմ Լուտս, Ռաունո Ալիկու, Անդրե Ֆրոլով, Հենրի Անյեր (Յուրի Եվդոկիմով, 57)

Պահեստայիններ` Ալան Վենցել, Արմանդ Նարիս, Սերգեյ Մոշնիկով, Արտյոմ Դմիտրիև

Գլխավոր մարզիչ` Ֆրանկ Բեռնհարդտ

Զգուշացումներ` Արթուր Յուսպաշյան, 25, Դավիթ Մանոյան, 56, Արտակ Եդիգարյան, 59, Սիմ Լուտց, 60, Տայո Տենիստե, 87, Էդվարդ Հովհաննիսյան, 90+2, Հենրիխ Մխիթարյան, 90+3, Տանել Վոտի, 90+3

Հեռացում` Արտակ Ալեքսանյան, 90+2

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel