Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.11.2009

Հայաստան – Իռլանդիա երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Նոյեմբերի 17-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 15:00-ին տեղի կունենա 2011 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իռլանդիա երիտասարդական հավաքականների հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Ռաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 500 դրամ
- արևելյան տրիբունա` 1000 դրամ
- արևմտյան տրիբունա` 2000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10, 55 53 51 հեռախոսահամարներով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel