Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.11.2009

2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստան - Իռլանդիա 4:1

Նոյեմբերի 17-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացրեց այս մրցաշրջանում իր վերջին հանդիպումը 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի շրջանակներում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին ընդունել էր Իռլանդիայի հավաքականին և հաղթեց 4:1 հաշվով: Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, ձեռբազատվելով պաշտպանների հսկողությունից, բացում է խաղի հաշիվը: 61-րդ րոպեին Մխիթարյանը կետրոնով ներխուժում է տուգանային հրապարակ և ուղարկում է գնդակը դարպասի հեռավոր անկյունը: 4 րոպե անց Շերիդանի ջանքերով հյուրերը կրճատում են հաշվի տարբերությունը: 75-րդ րոպեին Հովհաննես Գոհարյանը գեղեցիկ հարվածով վերականգնում է երկու գոլի առավելությունը: 83-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը դառնում է հեթ-տրիկի հեղինակ, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՌԼԱՆԴԻԱ 4:1 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Ռադեկ Պրիհոդա (Չեխիա)
Գոլերը` Հենրիխ Մխիթարյան, 30, 61, 83-11մ, Հովհաննես Գոհարյան, 75; Կիլիան Շերիդան, 65

ՀԱՅԱՍՏԱՆ` Էդվարդ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան (Գրիշա Խաչատրյան, 74), Արթուր Յուսպաշյան,Արտաշես Առաքելյան, Լևոն Հայրապետյան, Դավիթ Մանոյան, Մասիս Ոսկանյան (Գևորգ Ղազարյան, 76), Կառլեն Մկրտչյան, Էդգար Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Գոհարյան (Գևորգ Բադալյան, 90+1)

Պահեստայիններ` Արմեն Ֆիշյան, Արտակ Անդրիկյան, Հիրաչ Յագան, Ալբերտ Թադևոսյան

Գլխավոր մարզիչ` Ֆլեմինգ Սերիցլև

ԻՌԼԱՆԴԻԱ` Շեյն Ռեդմոնդ, Օլանրեվաջու Օյեբանջո, Կիան Հագտոն, Կալում Մորիս, Դարեն Դենեհի, Շեյմուս Քոնելի, Գրեմ Քերի (Կոնոր Քլիֆորդ, 46), Ջեյմս Քոլինզ (Պատրիկ Մեդեն, 66), Ջեյմս Օ’Շի, Կիլիան Շերիդան, Ստեֆեն Գլիսոն

Պահեստայիններ` Ջեյմս Մաքկեոն, Դևիդ Մեյլեր, Քևին Լոնգ

Գլխավոր մարզիչ` Դոնալդ Գիվենս

Զգուշացումներ` Հովհաննես Գոհարյան, 36, Կառլեն Մկրտչյան, 78, Օլանրեվաջու Օեբանջո, 82, Ստեֆեն Գլիսոն, 84

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel