Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.11.2009

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Հայաստանի 2009թ. «Լավագույն ֆուտբոլիստի» որոշման քվեարկության սկիզբը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Հայաստանի 2009թ. «Լավագույն ֆուտբոլիստի» որոշման քվեարկության սկիզբը: Քվեարկության իրավունքը տրվելու է`

1. ՀՖՖ գործկոմի անդամներին
2. 2009թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին
3. 2009թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին
4. 2009թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագներին
5. 2009թ. Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներին և տեսուչներին
6. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Այս մրցաշրջանի քվեարկության կարգում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները`

1. Քվեարկության իրավունք են ստացել ՀՖՖ Գործկոմի անդամները:

2. Նախկինում քվեարկության իրավունք ունեցող ակումբների մարզչական շտաբերի փոխարեն քվեարկության իրավունք են ստանում Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագները:

3. Քվեարկողներին առաջարկվում է 10 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ, որոնցից պետք է ընտրել լավագույն երեքին: Հիշեցնենք, որ ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց ակումբի թեկնածուի համար:


Ստորև ներկայացնում ենք Հայաստանի 2009թ. «Լավագույն ֆուտբոլիստի» մրցույթի հավակնորդների ցուցակը.

1. Ադամյան Արտյոմ («Ուլիս»)
2. Գրիգորյան Արտակ («Արարատ»)
3. Դաշյան Արտակ («Բանանց»)
4. Դե Օլիվեյրա Էդնեյ («Միկա»)
5. Հովսեփյան Սարգիս («Փյունիկ»)
6. Մանոյան Դավիթ («Փյունիկ»)
7. Մխիթարյան Հենրիխ («Փյունիկ», «Մետալուրգ» Դ. Ուկրաինա)
8. Մկոյան Հրայր («Ուլիս»)
9. Մոնտենեգրո Ուլիսես («Միկա»)
10. Քոչարյան Արթուր («Ուլիս»)

Միավորների հաշվառումը կատարվելու է հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր:

Քվեարկությունը կտևի մինչև նոյեմբերի 30-ը:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ստանալ քվեաթերթիկները ՀՖՖ մամուլի քարտուղարությունում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel