Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.11.2009

ՀՖՖ-ն վերսկսում է ուսուցիչների վերապատրաստման և գույքի բաշխման աշխատանքները

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ս/թ նոյեմբերի 27-ից կվերսկսի «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակներում նախատեսված ՀՀ մոտ 900 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական գրականության և մարզական գույքի բաշխման աշխատանքները: Գործընթացը կտևի մեկ ամիս, որի ընթացքում ՀՖՖ ինստրուկտորները կայցելեն հանրապետության բոլոր մարզերը և ՀՀ գիտության և կրթության նախարարության օժանդակությամբ կազմակերպված սեմինար-պարապմունքների ընթացքում ուսուցիչներին կներկայացնեն առարկայի մեթոդական ուղեցույցի և “Ֆուտբոլ” ուսումնամեթոդական ձեռնարկի առանձնահատկություններին, կանցկացնեն գործնական պարապմունքներ: Գործընթացը կուղեկցվի նաև մարզական գույքի բաշխմամբ, ինչպես որ կազմակերպվել էր տարեսկզբին` “պիլոտային” 450 դպրոցների համար:
Ստորև ներկայացնում ենք սեմինար-պարապմունքների անցկացման ժամանակացույցը և անցկացման վայրերը` հրավիրելով շահագրգիռ լրագրողներին տեղեկանալու և լուսաբանելու նշված գործընթացները:

N Տարածաշրջան Անցկացման ժամկետը/
Մասնակից դպրոցների քանակը

Անցկացման վայրը
1. Շիրակի մարզ      27.11.2009թ./120 դպր. Գյումրու թիվ 30 դպր.
2. Գեղարքունիքի մարզ      01.12.2009թ./96 դպր. Գավառի թիվ 9 դպր.
3. Արագածոտնի մարզ      03.12.2009թ./92 դպր. Աշտարակի թիվ 5 դպր.
4. Տավուշի մարզ      04.12.2009թ./56 դպր. Իջևանի թիվ 1 դպր.
5. Արմավիրի մարզ      08.12.2009թ./88 դպր. Արմավիրի թիվ 1 դպր.
6. Լոռու մարզ      10.12.2009թ./111 դպր. Վանաձորի թիվ 24 դպր.
7. Կոտայքի մարզ      11.12.2009թ./67 դպր. Չարենցավանի թիվ 1 դպր.
8. Վայոց Ձորի մարզ      15.12.2009թ./31 դպր. Եղեգնաձորի թիվ 1 դպր.
9. Արարատի մարզ      17.12.2009թ./82 դպր. Արտաշատի թիվ 5 դպր.
10.

Սյունիքի մարզ

     18.12.2009թ./68 դպր.
     19.12.2009թ./20 դպր.

Գորիսի թիվ 3 դպր.
Կապանի թիվ 3 դպր.
11. Երևան ք.      22.12.2009թ. /40 դպր.
     23.12.2009թ. /38 դպր.
Երևանի թիվ 56 դպր.
Երևանի թիվ 194 դպր.
   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel