Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.12.2009

Տեղի ունեցավ Հայաստանի 18-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Դեկտեմբերի 22-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի 18-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը վարում էր սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Ողջույնի խոսքից հետո հանդիսատեսին ցուցադրվեց 2009 թվականի ֆուտբոլային ամփոփիչ տեսահոլովակը:

Այնուհետև սկսվեց բուն մրցանակաբաշխության արարողությունը:

Առաջինը չեմպիոնի գավաթը, ոսկե մեդալներն ու պատվոգրերը հանձնվեցին 2008-2009թթ. մրցաշրջանի ֆուտզալի առաջնության չեմպիոն «Էրեբունի» թիմին: Պարգևատրվեց նաև առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ Կարեն Միքայելյանը («Պոլիտեխնիկ»):

Այսքանով մրցանակաբաշխության ֆուտզալին վերաբերող մասն ավարտվեց և Առաջին խմբի առաջնության չեմպիոնի գավաթն ու ոսկե մեդալները ստանալու համար բեմ հրավիրվեցին «Իմպուլս» թիմի ֆուտբոլիստները:

Այնուհետև մեծարվեցին արդեն Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի բրոնզե, արծաթե և ոսկե մեդալակիրները: Առաջնության չեմպիոն «Փյունիկ» թիմին ոսկե մեդալներն ու չեմպիոնական գավաթը հանձնեց ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Արարողության ընթացքում շնորհվեցին նաև մրցանակներ տարբեր նոմինացիաներում:

Հենրիխ Մխիթարյանը («Փյունիկ», «Մետալուրգ» Դ.) ճանաչվեց 2009 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Առաջնության լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանին («Ուլիս»), ով դարձել էր 15 գոլի հեղինակ, հանձնվեց «ոսկե խաղակոշիկը»:

«Պատվավոր մրցավարի» կոչման արժանացավ Կարեն Նալբանդյանը:

«Հայ TV» հեռուստաընկերությանը հանձնվեց մրցանակ «Հայկական ֆուտբոլը լուսաբանելու համար» նոմինացիայում:

Տարբեր ընկերություններ և լրատվամիջոցներ շնորհեցին անհատական մրցանակներ:

«Հայկական Զարգացման Բանկը» տարվա ընթացքում ամենամեծ վերելք ապրած ֆուտբոլիստ ճանաչեց փյունիկցի Դավիթ Մանոյանին: Հայաստանի հավաքականի հովանավոր «VEGA» ընկերությունը մրցանակ էր սահմանել այս մրցաշրջանում երիտասարդ մրցավարների շարքում առավել առաջադիմություն դրսևորած մրցավաիրն, որին արժանացավ Արման Ամիրխանյանը:
«Telecom» ընկերությունը մրցանակ հանձնեց Վարդան Մինասյանին, ճանաչելով վերջինիս տարվա լավագույն մարզիչ:
«Ֆուտբոլ+» շաբաթաթերթը «տարվա հայտնություն» նոմինացիայում հուշանվեր շնորհեց Դավիթ Մանոյանին («Փյունիկ»):
«Սիթի FM» ռադիոկայանի կողմից պարգևատրվեց Արարատ Ճաղարյանը, որպես տարվա ընթացքում ամենա քննակրվելի անձը ռադիոկայանի եթերում:
«90 րոպե» թերթը պարգև հանձնեց ՀՖՖ Գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանին, ով հաղթող էր ճանաչվել թերթի կողմից անցկացված ազգային առաջնության հանդիպումների արդյունքների գուշակության մրցույթում` առավելագույն միավորներ ստանալու համար:
ՖԱՖ ֆան-ակումբի ներկայացուցիչները «ՖԱՖ-համակրանք» կոչվող մրցանակը հանձնեցին Հենրիխ Մխիթարյանին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel